Հոդվածներ

Ռաֆայել Վարան. Դեպի Մբապեն տանող ճանապարհը
28.07.2021
2250 0

L'Equipe-ի փոխանցմամբ, Մադրիդի «Ռեալը» Ռաֆայել Վարանի տրանսֆերի արդյունքում ստացած գումարը կօգտագործի օգոստոսին Կիլիան Մբապեին ձեռք բերելու համար։ 

Ֆրանսիացի հարձակվողը արդեն հայտնել է «ՊՍԺ»-ին, որ չի պատրաստվում երկարաձգել գործող պայմանագրի ժամեկտը, որն ավարտվում է 2022-ի ամռանը։ 

Այս կերպ փարիզյան ակումբը ընկնում է ճնշման տակ, քանի որ եթե այս տրանսֆերային պատուհանի ընթացքում նրանք բաց չթողնեն Մբապեին, ապա կարող են ազատ գործակալի կարգավիճակով կորցնել նրան գալիք ամռանը։ 

Ավարտված մրցաշրջանում Կիլիանը մասնակցել է 47 հանդիպման՝ դառնալով  42 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված