Հոդվածներ

«Ռեալում» մտադիր են 130-150 մլն ծախսել ամառային տրանսֆերների վրա
27.05.2021
2995 0

«Ռեալը» մտադիր է մասշտաբային փոփոխություններ կատարել կազմում ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Ինչպես հաղորդում է Marca-ն, մադրիդյան ակումբում որոշել են 130-150 մլն եվրո ծախսել նոր տրանսֆերների վրա: 

«Սերուցքայինները» կարծում են, որ այսքան գումար կարելի է ստանալ որոշ ֆուտբոլիստների վաճառքից:

Թիմը լքելու թեկնածուների թվում են Լուկա Յովիչը, Դանի Սեբալյոսը, Մարիանո Դիասը, Բորխա Մայորալը («Ռոման» պատրաստվում է գնել ամբողջական տրանսֆերը), Էդեն Ազարը, Մարկո Ասենսիոն, Գարեթ Բեյլը, Իսկոն և Մարսելոն: 

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված