Հոդվածներ

Ազարի խաղը ստիպում է Զիդանին երազել
26.04.2021
3278 0

Էդեն Ազարը կրկին խաղադաշտում է։ «Բետիսի» դեմ խաղում անցկացրած մի քանի րոպեն հույս տվեցին մտածել, որ այս անգամ Ազարի վերադարձը կարող է օգտակար լինել «Ռեալի» համար, մասնավորապես «Չելսիի» դեմ խաղերում։ 

«Ազարի խաղը ինձ դուր եկավ։ Նա լավ տպավորություն թողեց». խաղից հետո ասել էր Զիդանը։ 

Ֆրանսիացի մասնագետի կարծիքով Ազարի մասնակցությամբ այդ 15 րոպեները այդ խաղում «Ռեալի» ամենադրական կողմերից մեկն էին։ 41 օր դադարից հետո դա Ազարի առաջին խաղն էր։ 

«Չելսիի» դեմ խաղից առաջ սա լավ նորություն էր Զիդանի համար։ Իհարկե, դժվար թե Ազարը հայտնվի մեկնարկային կազմում, սակայն Զիդանը գոնե երկրորդ կեսում կկարողանա հույս դնել նրա վրա։ 

Ազարը այն ֆուտբոլիստներից է, ով կարող է փոխել խաղի ընթացքը ցանկացած պահի, և Զինեդին Զիդանը այդ մասին շատ լավ գիտի։ Քիչ ակումբներ կան, որ ներկա պահին իրենց կազմում ունեն նման մակարդակի փոպարինող ֆուտբոլիստ, և ֆրանսիացի մասնագետը մտադիր է դա օգտագործել։ Վերջին շրջանում «Ռեալում» շատ են կադրային խնդիրները, և ՉԼ-ի կիսաեզրփակիչ փուլից առաջ Ազարի նման ֆուտբոլիստի վերադարձը չի կարող չուրախացնել Զիդանին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված