«Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան խոսել է թիմի խաղի կառուցման մեջ Գյուլերի ունեցած նշանակության մասին։
«Արդան շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է, որը հիանալի է տեսնում խաղադաշտը։ Նրա՝ խաղի ուղղությունը փոխելու ունակությունը զենք է, որը մենք ավելի շատ կօգտագործենք։ Նա դեռ երիտասարդ է, շատ աշխատասեր ու խաղերի ավարտին ամբողջությամբ թաց է՝ պաշտպանական գործողություններին մասնակցելու արդյունքում։
Մենք ցանկանում ենք հնարավորինս շատ օգուտ քաղել նրա տաղանդից՝ անկախ նրանից, թե նա խաղում է կիսապաշտպանությանը ավելի մոտ, թե՝ հարձակմանը։ Նա կշարունակի աճել ու իր նպաստն ունենալ թիմի զարգացման գործում». նշել է Արբելոան։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն