Հոդվածներ

Գյուլերը կարիերան շարունակելու այլ տարբերակ ունի
19.01.2026
261 0

Միլանի «Ինտերը» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Արդա Գյուլերով։ Իտալական ակումբը 20-ամյա ֆուտբոլիստին դիտարկում է որպես առաջիկա ամռան «աստղային» ձեռքբերում։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնում է լրագրող Էքրեմ Կոնուրը։

Աղբյուրի տեղեկություններով՝ թուրք կիսապաշտպանը կենտրոնացած է «Արքայական ակումբում» իր ելույթների վրա և ցանկանում է պայքարել հիմնական կազմում տեղ ունենալու համար։ Նշվում է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Արսենալը» հետաքրքրվել է Գյուլերի հնարավոր տեղափոխությամբ, սակայն ֆուտբոլիստը որոշել է մնալ իսպանական գրանդում։

Ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում կիսապաշտպանը մասնակցել է 30 հանդիպման, որոնց ընթացքում դարձել է երեք գոլի հեղինակ և կատարել 10 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված