Հոդվածներ

«Ռեալում» հիասթափված են երկրպագուների պահվածքից
19.01.2026
172 0

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներն ու ղեկավարությունը հիասթափված են «Լևանտեի» դեմ Լա Լիգայի 20-րդ տուրի հանդիպման (2:0) ընթացքում ստեղծված իրավիճակից, երբ «Սերուցքայինների» երկրպագուները սուլում էին թիմին։ Խաղը կայացել է իսպանական գրանդի տնային մարզադաշտում՝ «Սանտիագո Բեռնաբեուում»։ Այս մասին հայտնում է COPE-ը։

«Եթե դուք մեզ աջակցում եք միայն այն ժամանակ, երբ ամեն ինչ լավ է, բայց դադարեցնում եք, երբ ամեն ինչ վատ է, ապա դա նշանակում է, որ դուք երբեք մեզնից մեկը չեք եղել»,- աղբյուրը փոխանցում է թիմի հանդերձարանում հնչած խոսքերը։

Նշվում է, որ «Ռեալի» ֆուտբոլիստներին նախապես զգուշացրել էին երկրպագուների հնարավոր դժգոհության մասին, սակայն նրանք կարծում էին, որ այն կդրսևորվի միայն «Լևանտեի» հետ հանդիպման սկզբում, այլ ոչ թե ամբողջ խաղի ընթացքում։ «Արքայական ակումբի» ֆուտբոլիստներին թվացել է, կարծես խաղում էին արտագնա հանդիպում։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված