Հոդվածներ

Անչելոտին ներկա է գտնվել «Ռեալ» - «Լևանտե» հանդիպմանը
18.01.2026
137 0

«Ռեալի» նախկին և Բրազիլիայի հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ներկա է գտնվել Լա լիգայի 20-րդ տուրի շրջանակում կայացած «Ռեալ Մադրիդ» - «Լևանտե» հանդիպմանը, որտեղ «Սերուցքայինները» 2։0 հաշվով առավելության հասան մրցակցի նկատմամբ։ 

66-ամյա մասնագետը հանդիպմանը ներկա է գտնվել Բրազիլիայի ընտրանու շահերից ելնելով։ 

Միակ բրազիլացին, ով մասնակցեց այդ հանդիպմանը, Վինիսիուսն էր, որն արժանացավ երկրպագուների սուլոցներին։ Վերջին 19 խաղերում Վինին խփել է ընդամենը մեկ գոլ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված