«Ռեալում» դժգոհ են Ֆրանկո Մաստանտուոնոյի ու Արդա Գյուլերի ելույթներից։
As-ի տեղեկություններով, ակումբում ուշադիր հետևում են նրանց խաղին ու կարծում, որ նրանք անհրաժեշտ աճ չեն գրանցում։
Թիմում զգում են, որ Գյուլերի համար ընտրած դերը չափից ավելի մեծ բեռ է նրա համար։ Նա դեռ շատ հեռու է Լուկա Մոդրիչի խաղամակարդակին մոտ լինելուց։
Չնայած նրան, որ Գյուլերի խաղում դրական նոտաներ էլ կան, այնուամենայնիվ, պատասխանատու պահերին նա իրեն չի կարողանում ինչպես հարկն է դրսևորել։
Ավելի վատ իրավիճակում է Ֆրանկո Մաստանտուոնոն։ Նա թիմ էր եկել հիմնական կազմի ֆուտբոլիստ դառնալու համար, սակայն վնասվածքները նրան թույլ չեն տալիս լավ մարզավիճակ հավաքել։
Նշվում է, որ երկու ֆուտբոլիստների տեղը թիմում վտանգի տակ է։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն