• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Սալահն ասել է, թե ում է համարում «Ռեալի» պատմության լավագույն ֆուտբոլիստ

Հոդվածներ

Սալահն ասել է, թե ում է համարում «Ռեալի» պատմության լավագույն ֆուտբոլիստ
30.03.2021
4107 0
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը ՉԼ-ի շրջանակներում «Ռեալի» դեմ սպասվող խաղի մասին խոսելիս ուշագրավ հայտարարություն է արել։

«Ռեալի» դեմ ՉԼ-ի եզրափակիչում պարտվելուց հետո մենք հաղթել ենք ԱՊԼ-ն ու Չեմպիոնների լիգան։ Մենք չեմպիոններ ենք ու դա շատ բան է փոխում։ Նրանք մի քանի հիանալի ֆուտբոլիստներ են կորցրել՝ այդ թվում Կրիշտիանու Ռոնալդուին՝ ակումբի պատմության լավագույն ֆուտբոլիստին»,- ասել է եգիպտացի ֆուտբոլիստը։

Հիշեցնենք, որ «Ռեալն» ու «Լիվերպուլը» կհանդիպեն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում։ Առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 6-ին՝ Մադրիդում։ Պատասխան հանդիպումը՝ Լիվերպուլում՝ ապրիլի 14-ին։


Ամենակարդացված