Հոդվածներ

Անչելոտի․ «Այդ քայլով մենք ցանկանում էինք զարմացնել «Սիթիին»
10.04.2024
4295 0

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» տանը ոչ–ոքի՝ 3–3 հաշվով ավարտեց հանդիպումը «Մանչեսթեր Սիթիի»  հետ։

«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի նախախաղային մամուլի ասուլիսը։

«Մենք լավ հանդիպում անցկացրինք։ Թիմը վատ մտավ խաղի մեջ, սակայն հետո մենք ցուցադրեցինք մեր լավ կողմերը։ Իհարկե, գաղափարը նրանում էր, որ պատասխան խաղին մոտենանք առավելագույն առավելությամբ, սակայն հավասար խաղ էր։

Մենք կարող էինք հաղթել կամ պարտվել, սակայն ցանկացած պարագայում արդյունքը արդար էր։ Մենք ավելի լավ էինք խաղում, երբ բարձր պրեսինգի էինք դիմում, իսկ երբ մեր էներգիան ընկավ՝ «Սիթին» ավելի լավ էր խաղում»։

«Ես գոհ եմ այս խաղից, քանի որ մենք լավ էինք վերահսկում ընթացքը։ Մեր հակագրոհները հիանալի էին։ Մենք պետք է հավատանք հաջողությանը և նույն տրամաբանությամբ մոտենանք պատասխան խաղին»։

«Մեր ծրագիրն այն էր, որ «Մանչեսթեր Սիթիին» զարմացնեինք Վինիսիուսին կենտրոնում և Ռոդրիգոյին ձախ եզրում խաղացնելով։ Կարծում եմ, որ վստացվեց, այդ պատճառով էլ գոհ եմ։ Ուշ փոփոխություննե՞ր, դժվար էր այդ խաղի ծրագիրը փոխելը»։

«Ինձ չի անհանգստացնում, որ Չուամենին որակազրկման պատճառով բաց կթողնի պատասխան խաղը։ «Էթիհադում» կխաղա կա՛մ Միլիտաոն, կա՛մ Նաչոն։ Դա իմ միակ կասկածն է»։

«Մենք շատ բան ենք սովորել նախորդ մրցաշրջանում «Էթիհադում» կրած պարտությունից հետո։ Կարծում եմ, որ այս խաղում դուք զգացիք մեր փոփոխությունները։ «Սիթին» մեզ 3 գոլ խփեց տուգանային հրապարակից դուրս կատարած հարվածով, դա կարող է պատահել յուրաքանչյուր թիմի հետ։ «Քաղաքայինների» կազմում հիանալի ֆուտբոլիստներ են հանդես գալիս»։

«Բելինգեմը գոլ չխփեց, սակայն թիմին օգնեց հարձակման գծում։ Հնարավոր է՝ բոլոր ֆուտբոլիստները «թարմ» չէին, սակայն Վինիսիուսը, Ռոդրիգոն, Ջուդը և Վալվերդեն հիանալի աշխատանք կատարեցին»։

«Այսօր Լունինը հիանալի տեսք ուներ, մանավանդ ոտքով խաղի դեպքում։ Նա ոչ մի կերպ չէր կարող  հետ մղել 2–րդ և 3–րդ գոլերը»։

«Ինձ շատ է դուր տալիս «Բեռնաբեուի» մթնոլորտը։ Երկրպագուները օգնում են թիմին, նրանք ուրախ են մեզ տեսնելու կապակցությամբ, իսկ մենք ուրախ ենք տնային մարզադաշտում խաղալու կապակցությամբ»։

Գվարդիոլայի հետխաղային մամուլի ասուլիսը՝ ԱՅՍՏԵՂ


Ամենակարդացված