Հայտնի են Լև Յաշինի անվան մրցանակի հավակնորդները։ Մրցանակը շնորհվում է տարվա կտրվածքով աշխարհի լավագույն դարպասապահին, իսկ մրցանակաբաշխությունը կկայանա ոսկե գնդակի մրցանակաբաշխությանը զուգահեռ։
Հավակնորդների թվում է հայտնվել նաև «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան։
Ամբողջական ցանկը ստորև․
Ալիսոն «Լիվերպուլ», Յասին Բունու «Ալ-Հիլալ», Լյուկա Շեվալյե «ՊՍԺ», Կուրտուա «Ռեալ Մադրիդ», «Դոնարումա «ՊՍԺ», «Էմիլիանո Մարտինես «Ասթոն Վիլա», Յան Օբլակ «Ատլետիկո Մադրիդ», Դավիդ Ռայա «Արսենալ», Մաթս Սելս «Նոթինգեմ Ֆորեստ» և Յան Զոմեր «Ինտեր»։
2024-ին մրցանակը բաժին է հասել Էմիլիանո Մարտինեսին։ Յաշինի անվան մրցանակի առաջին դափնեկիրն էլ եղել է Ալիսոն Բեկերը։
Los Merengues, Realmadrid.am