Հոդվածներ

MARCA. «Ռեալը» միայն մեկ դեպքում կսկսի բանակցել Մբապեի հետ
08.02.2021
2383 0

Marca-ի փոխանցմամբ, Մադրիդի «Ռեալը» կսկսի բանակցությունները Մբապեի տրանսֆերի շուրջ միայ այն դեպքում, եթե «ՊՍԺ»-ն որոշի բաժանվել իր ֆուտբոլիստից։ 

«Սերուցքայինները» գիտեն, որ Մբապեի տրանսֆերի համար անհրաժեշտ է լինելու առնվազն 100 մլն եվրո, ուստի ստիպված են լինելու վաճառել մի քանի ֆուտբոլիստների։ 

Մբապեի գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է 2022-ի ամռանը, և ֆրանսիացին դեռ համաձայնության չի հասել նոր պայմանագրի շուրջ։ Եթե նա որոշի նոր պայմանագիր չկնքել, ապա «ՊՍԺ»-ն ամենայն հավանականությամբ տրանսֆերի կհանի Կիլիանին։ 

Այս մրցաշրջանում Մբապեն մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 17 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված