Լուրեր

Անչելոտին երկմտում է
03.04.2024
1363 0

AS․ Անչելոտին երկմտում է, թե Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում ով է պաշտպանության կենտրոնում զույգ կազմելու Ռյուդիգերի հետ։

Իտալացի մասնագետը դեռ չի կողմնորոշվել՝ կենտրոնական պաշտպանի դիրքում ով է հանդես գալու՝ Նաչո՞ն, թե Չուամենին։

Հիշեցնենք, որ «Ռեալ Մադրիդ» – «Մանչեսթեր Սիթիի» առաջին խաղը կկայանա ապրիլի 9–ին՝ Երևանի ժամանակով 23։00–ին։


Ամենակարդացված