• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել Լա լիգայում

Լուրեր

Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել Լա լիգայում
19.03.2024
653 0

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել «Ժիրոնայում», հաղորդում է «РБ Спорт»–ը։

Իսպանական ակումբն ակտիվորեն հետևում է Սպերցյանի ելույթներին, իսկ հունվարին արդեն կապ է հաստատել հայ ֆուտբոլիստի հետ։

Հիշեցնենք, որ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է և թիմի հիմնական կազմում հանդես է գալիս 2021 թվականից։ 

Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 21 խաղի, դարձել 8 գոլի և 4 ասիստի հեղինակ։