• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Պելեգրինի. «Հնարավոր է՝ շատերը կարծում էին, որ Իսկոյի կարիերան ավարտված է»

Լուրեր

Պելեգրինի. «Հնարավոր է՝ շատերը կարծում էին, որ Իսկոյի կարիերան ավարտված է»
06.10.2023
1327 0

«Բետիսի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին խոսել է թիմի կիսապաշտպան Իսկոյի խաղի մասին:

«Նրա դիրքում մենք փոխարինող չունենք, և ես նրան տեսնում եմ ֆիզիկապես պատրաստ ոչ միայն գրոհներ կառուցելու, այլ նաև քանդելու հարցում: Նա իրենից ավելի շատ մեծ խնդիր ներկայացնում է հինգշաբթիից կիրակի, քան թե կիրակիից հինգշաբթի: Դա շատ խաղաժամանակ է, բայց մենք զգում ենք նրա կարիքը:

Իսկոյի վերադարձը հավաքակա՞ն, ես առանձնապես չեմ խորացել այդ թեմայով, կա մասնագետ, որը զբաղվում է հրավերներով: Ես գոհ եմ «Բետիսի» Իսկոյից: Հնարավոր է՝ շատերը կարծում էին, որ նրա կարիերան ավարտված է, բայց ինձ 3 րոպե պահանջվեց, որ հեռախոսով հասկանամ՝ նա այնպիսին է, ինչպիսին «Մալագայում» էր 10 տարի առաջ»,- Պելեգրինիի խոսքը մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք, որ 2022 թվականի օգոստոսին Իսկոն «Ռեալից» ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել էր «Սևիլիա» և 5 ամիս անց մարզական տնօրենի հետ կոնֆլիկտի պատճառով խզել պայմանագիրը:

2023 թվականի հուլիսին Իսկոն միացել էր «Բետիսին»: Իսպանացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը:

Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 9 հանդիպման, դարձել 1 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:


Ամենակարդացված