• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Պիկեն մեկնաբանել է «Վալենսիա» – «Ռեալ» խաղի սկանդալային միջադեպը

Լուրեր

Պիկեն մեկնաբանել է «Վալենսիա» – «Ռեալ» խաղի սկանդալային միջադեպը
05.03.2024
1872 0

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեն մեկնաբանել է Խեսուս Խիլ Մանսանոյի աշխատանքը։

«Մենք բոլորս գիտենք այդ մրցավարի մակարդակը։ Նա փորձ ունի և ես դա չեմ հասկանում։ Ցանկանում եմ, որ նա թոփ մակարդակ ունենար։

Նա դա առաջին անգամ չի անում։ Ես հասկանում եմ, որ «Ռեալի» ֆուտբոլիստները կարող են դժգոհել, սակայն մրցավարը պետք է ավելի վաղ սուլեր։ Դա վատ սուլում չէր, սակայն ուշացած էր։ Սուլել այն պահին, երբ փոխանցում է՝ անիմաստ է»,– Պիկեի խոսքը մեջբերում է Marca–ն։