Լուրեր

ՊՍԺ–ն սպասման մեջ է
04.03.2024
1719 0

Ֆաբրիցիո Ռոմանո (ինսայդեր). ՊՍԺ–ն սպասում է, թե երբ է Մբապեն ղեկավարությանը հայտնելու, որ պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ։

Դրանից հետո փարիզցիները պաշտոնապես կհայտարարեն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո 25–ամյա ֆուտբոլիստի հեռանալու մասին։

«Ռեալ Մադրիդն» ու Մբապեն այս պահին քննարկում են պայմանագրի վերջին մանրամասները։

Le Parisien. ՊՍԺ–ի գլխավոր մարզիչ Էնրիկեն հայտնել է Մբապեին, որ հարձակվողը վերջին ժամանակներս իր խաղամակարդակից ցածր է հանդես գալիս՝ փարիզցիների մեկնարկային կազմում ընդգրկվելու համար։

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին մասնակցել է 33 խաղի, խփել 32 գոլ և կատարել 7 ասիստ։