Լուրեր

Գրիզման․ «Մբապեին շատ լավ կընդունեն Իսպանիայում»
22.02.2024
1040 0

«Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը մեկնաբանել է ՊՍԺ–ի հարձակվող Կիլիան Մբապեի՝ «Ռեալ» հավանական տեղափոխությունը։

«Կիլիանին շատ լավ կընդունեն Իսպանիայում։ Ցանկացած պարագայում, ես շատ ուրախ կլինեմ նրա դեմ դերբիում խաղալու համար»,– Գրիզմանի խոսքը մեջբերում է Le Monde-ն։

Փետրվարի 19–ին Marca–ն հայտնեց, որ 25–ամյա ֆրանսիացին նախնական պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ։ Այս տարվա ամռանը կսպառվի նրա պայմանագրի ժամկետը ՊՍԺ–ի հետ։

Հիշեցնենք, որ Մբապեն ՊՍԺ–ում հանդես է գալիս 2017 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում նա դարձել է 32 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։