Լուրեր

Տոնի Կրոսը՝ Լա լիգայում չեմպիոնական պայքարի մասին
15.02.2024
1409 0

Մադրիդի «Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է ընթացիկ մրցաշրջանում Լա լիգայի չեմպիոնական պայքարի մասին։

«Լա լիգա՞ն, միայն մենք ենք որոշում՝ ով կդառնա չեմպիոն։ Եթե մենք չենք հաղթում, ապա միայն մեզ ենք մեղադրում»,– Կրոսի խոսքը մեջբերում է  Madrid Universal –ը։

Հիշեցնենք, որ Լա լիգայի 24 տուրերից հետո «Ռեալը» մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է առաջին տեղը՝ «Ժիրոնային» գերազանցելով 5 միավորով։