Լուրեր

Խաղից հետո բախում է տեղի ունեցել թունելում
02.03.2024
5851 0

Իսպանիայի առաջնության 27–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Վալենսիային»։ Հանդիպումն ավարտվեց 2–2 հաշվով։

90+9–րդ րոպեին մադրիդցիների կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը գոլ խփեց, սակայն գլխավոր մրցավար Խեսուս Խիլ Մանսոնան չհաշվեց այն՝ խաղի ավարտը ազդարարելով բառացիորեն վայրկյաններ առաջ։

Դրանից հետո «Ռեալի» ֆուտբոլիստները նետվեցին մրցավարի ուղղությամբ և վիճաբանության համար կարմիր քարտ ստացավ Ջուդ Բելինգեմը։

Cadena SER–ը հաղորդում է, որ թունելում՝ հանդերձարան տանող ճանապարհին տեղի է ունեցել բախում։

«Արքայական ակումբի» կողմից այդ բախմանը մասնակցել են Ռյուդիգերը, Վինիսիուս Ժունիորը և Սեբալյոսը։