• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Աշխարհահռչակ մասնագետն իր ծառայություններն է առաջարկել «Բարսելոնային»

Լուրեր

Աշխարհահռչակ մասնագետն իր ծառայություններն է առաջարկել «Բարսելոնային»
09.02.2024
2383 0

Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն պատրաստ է գլխավորել «Բարսելոնան», հաղորդում է Sport.es–ը։

54–ամյա իտալացին անձամբ է իր ծառայություններն առաջարկել կատալոնական ակումբին, սակայն դեռ պատասխան չի ստացել։

Հիշեցնենք, որ Կոնտեն անգլիական ակումբից հեռացել է նախորդ տարվա մարտին։ Այդ ժամանակվանից ի վեր նա անգործ է։ Ավելի վաղ նա մարզել է «Ինտերը»,«Չելսին», Իտալիայի հավաքականը, «Յուվենտուսը», «Սիենան», «Ատալանտան», «Բարին» և «Արեցոն»։

«Կապտանռնագույնների» ներկայիս գլխավոր մարզիչ Չավին հայտարարեց, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ակումբից։