Լուրեր

Լեոնարդո. «Ռեալն» իրեն անհարգալից է պահում»
09.10.2021
2908 0

ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն խոսել է «Ռեալի» կողմից թիմի հարձակվող Կիլիան Մբապեի նկատմամբ ունեցած հետաքրքրվածության մասին։

«Ռեալում» ես անհարգալից վերաբերմունք եմ նկատում Մբապեի նկատմամբ։ Նա ոչ թե սովորական ֆուտբոլիստ է, այլ աշխարհում լավագույններից մեկը։ Մարզիչը, ղեկավարությունը, «Ռեալի» ֆուտբոլիստները խոսում են Կիլիանի մասին։ Կարծում եմ, որ դա նրանց ծրագրի մի մասն է, ինչն անհարգալից է։

Մադրիդում ժխտում են, բայց կարծում եմ, որ «Ռեալն» արդեն վաղուց է նրան ցանկանում ձեռք բերել ազատ գործակալի կարգավիճակով։ Երկու տարիների ընթացքում նրանք հրապարակային խոսել են Մբապեի մասին ու պետք է պատժվեն դրա համար»,- ասել է Լեոնարդոն։


Ամենակարդացված