• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Նապոլին» հայտնել է, թե որքան գումարի դիմաց է պատրաստ հրաժեշտ տալ Ֆաբիան Ռուիսին

Լուրեր

«Նապոլին» հայտնել է, թե որքան գումարի դիմաց է պատրաստ հրաժեշտ տալ Ֆաբիան Ռուիսին
26.12.2020
857 0

«Նապոլիի» կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը կարող է փոխել ակումբային գրանցումը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

 Ինչպես հաղորդում է Calciomercato-ն, նեապոլիտանցիները պատրաստ են հրաժեշտ տալ 24-ամյա ֆուտբոլիստին 50 մլն եվրոյի դիմաց: 

Ռուիսի ծառայություններով շարունակում է լրջորեն հետաքրքրվել Մադրիդի «Ռեալը»: «Սերուցքայինների» հետ մրցակցում են նաև «Էվերթոնը», ՊՍԺ-ն ու «Բարսելոնան»:

Ընթացիկ մրցաշրջանում իտալական ակումբի կազմում իսպանացին անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով 1 գոլ ու 1 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Fanat, Realmadrid.am