Լուրեր

Կազեմիրոն գովեստի խոսքեր է հասցեագրել Զիդանին
24.12.2020
1870 0
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոն, «Գրանադայի» դեմ խաղից հետո (2-0) խոսել է թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի մասին։

«Մեր մարզիչը երբեք չի խոսում մրցավարների մասին ու չի հայհոյում մրցակցին։ Նա լավ օրինակ է ծառայում։ Պետք չէ արդարացումներ փնտրել, պետք է աշխատել։

Նա կիսապաշտպաններից բալանս է պահանջում, նա նաև պահանջում է, որ մենք նույնպես մոտ խաղանք հարձակվողներին։ Զիդանն ասում է, որ ես գլխով լավ եմ խաղում ու ես վստահ եմ, որ նա գոհ է իմ գոլից»,- ասել է բրազիլացին։


Ամենակարդացված