• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Բավարիան» պատրաստ է ֆուտբոլիստների փոխանակություն կատարել «Ռեալի» հետ

Լուրեր

«Բավարիան» պատրաստ է ֆուտբոլիստների փոխանակություն կատարել «Ռեալի» հետ
07.12.2023
1772 0

Մյունխենի «Բավարիան» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» եզրային հարձակվող Ռոդրիգոյի ծառայություններով, հաղորդում է Defensa Central-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ մադրիդցիները ցանկանում են թիմ հրավիրվել գերմանական ակումբի պաշտպան Ալֆոնսո Դևիսին:

Ըստ աղբյուրի՝ «Բավարիան» պատրաստ է 23-ամյա կանադացուն փոխանակել Ռոդրիգոյի հետ, ևս մեկ այլընտրանք է 19-ամյա կիսապաշտպան Նիկո Պասի հետ փոխանակությունը՝ մադրիդցիների կողմից հավելավճարով:

«Արքայական ակումբը» հետաքրքրված չէ այս տարբերակներով և պատրաստ է Դևիսի դիմաց առաջարկել 60-70 միլիոն եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա Ռոդրիգոն մասնակցել է 20 հանդիպման, դարձել 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը 100 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:


Ամենակարդացված