Լուրեր

Խոսելուն համեմատել է «Ռեալի» և «Բարսելոնայի» խաղը
15.11.2023
1355 0

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Խոսելուն համեմատել է մադրիդյան ակումբի և «Բարսելոնայի» խաղը:

«Խաղու՞մ է «Ռեալը» ավելի լավ, քան «Բարսելոնան»: Մենք խոսում ենք լիովին տարբեր թիմերի մասին: «Բարսելոնան» շատ էր տիրում գնդակին մրցաշրջանի սկզբում, իսկ հիմա այլ կերպ է խաղում, սակայն շարունակում է հաղթել»,- Խոսելուի խոսքը մեջբերում է Madrid Xtra-ն:

Հիշեցնենք, որ 33-ամյա Խոսելուն «Ռեալ» է տեղափոխվել այս տարվա հուլիսին՝ վարձավճարով: Մադրիդցիները մրցաշրջանի ավարտից հետո իրավունք ունեն գնելու նրա տրանսֆերային իրավունքը:


Ամենակարդացված