Լուրեր

Հեղինակավոր լրագրողը նոր մանրամասներ է հայտնել
15.11.2023
1428 0

Ֆաբրիցիո Ռոմանո (լրագրող և ինսայդեր). «Իսպանական ԶԼՄ-ներում տեղեկություն է հայտնվել, որ «Ռեալ Մադրիդը» դադարեցրել է Մբապեի տրանսֆերի համար մղվող պայքարը և հիմա կենտրոնացած է միայն Հոլանդի ուղղությամբ:

Այնուամենայնիվ, նորվեգիացին հիմա միայն մտածում է «Մանչեսթեր Սիթիի» մասին և բանակցությունների ոչ մի ակնարկ չկա: Հոլանդի գործակալի ժամանումը «Բեռնաբեու» ոչինչ չի նշանակում:

Ինչ վերաբերում է Մբապեի և «Ռեալ Մադրիդի» սագային, ապա ոչինչ չի փոխվել: Այդ պատճառով էլ «Ռեալը» պաշտոնապես հերքեց ֆրանսիացու հետ պայմանագիր կնքելու լուրերը: Միայն ամռանը պարզ կդառնա, թե արդյոք «սերուցքայինները» հրաժարվե՞լ են Մբապեից»: