Լուրեր

Չավի. «Մենք պետք է խլենք գնդակը «Ռեալից»
12.01.2024
2390 0

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում կայանալիք Էլ Կլասիկոյի մասին:

«Մեր մեթոդաբանությունը, խաղաոճը, պաշտպանությունը.... օրինակ անցյալ տարի: Մենք ավելի լավն էինք և Լա լիգայում լավ էինք խաղում մինչև 60-րդ րոպեն:

Մենք պետք է խլենք գնդակը «Ռեալից», դուք պետք է տեսնեք մեր ԴՆԹ-ն: Մենք շատ մոտիվացված ենք»,- Չավիի խոսքը մեջբերում է Marca-ն:

«Ռեալը» մրցաշարի կիսաեզրափակիչում 5-3 հաշվով պայքարից դուրս էր թողել «Ատլետիկոյին», իսկ «Բարսելոնան» 2-0 հաշվով առավելության էր հասել «Օսասունայի» նկատմամբ:

Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա հունվարի 14-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին: