• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Ռեալում» վստահ են, որ Մբապեն հաջորդ տարի կժամանի Մադրիդ

Լուրեր

«Ռեալում» վստահ են, որ Մբապեն հաջորդ տարի կժամանի Մադրիդ
02.11.2023
1988 0

Մադրիդի «Ռեալի» հանդերձարանում վստահ են, որ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն մրցաշրջանի ավարտից հետո կտեղափոխվի «Արքայական ակումբ», հաղորդում է Marca-ն:

Փարիզյան ակումբում ծրագրում են փոխել իրավիճակը, սակայն 24-ամյա ֆուտբոլիստին պահելը շատ ծանր առաջադրանք է:

Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ լրանում  է 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո: Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 12 հանդիպման, դարձել 12 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ: