• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • 15-ամյա հրաշամանուկը՝ «Ռեալի» տրանսֆերային թիրախում (տեսանյութ)

Լուրեր

15-ամյա հրաշամանուկը՝ «Ռեալի» տրանսֆերային թիրախում (տեսանյութ)
12.09.2023
2532 0

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է 15-ամյա սենեգալցի հարձակվող Ամարա Դիուֆի ծառայություններով, հաղորդում է Mundo Deportivo-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դիուֆը 18 տարեկանը բոլորելուց հետո կտեղափոխվողի ֆրանսիական «Մեց»:

Այս սեպտեմբերին Դիուֆը ռեկորդ է սահմանել Սենեգալի հավաքականում՝ նորամուտը նշելով 15 տարեկան 94 օրականում: Նա փոխարինման է մտել Ռուանդայի դեմ խաղում (1-1):

Այդ խաղին մասնակցելով՝ Դիուֆը գերազանցել է Մարտին Էդեգորի ռեկորդը, որը Նորվեգիայի հավաքականում նորամուտը նշել է 15 տարեկան 293 օրականում: Ավելի վաղ սենեգալցին 5 գոլով դարձել էր Մ17 Աֆրիկայի գավաթի լավագույն ռմբարկու:

Հիշեցնենք, որ Դիուֆը մարզվել է նույն ակադեմիայում, ինչ հանրահայտ Սադիո Մանեն:


Ամենակարդացված