Լուրեր

Մոդրիչը հաստատել է, որ մարզիչ դառնալու ծրագիր ունի
08.09.2023
1938 0

Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հայտարարել է, որ ծրագրում է ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո չդադարեցնել գործունեությունը ֆուտբոլում:

«Շաբաթ ես կդառնամ 38 տարեկան, ու դա ֆանտաստիկ է: Եթե 10 տարի առաջ ինչ որ մեկն ինձ ասեր, թե հիմա էլ վայելելու եմ ամեն պահն ինչպես նախկինում, անկեղծորեն չէի հավատա: 

Միակ բանը, որ ես գիտեմ, այն է, որ ուզում եմ մնալ ֆուտբոլում: Թե ինչ կարգավիճակում, գաղափար չունեմ: 

Ես ընդունվել եմ Մարզիչների ակադեմիա ու հուսով եմ դասընթացներն ավարտել Խորվաթիայում»,- ասել է Մոդրիչը Sporstke Novosti-ի հետ զրույցում: 

Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված