• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Մոդրիչը՝ Սաուդյան Արաբիայից ստացած առաջարկների մասին

Լուրեր

Մոդրիչը՝ Սաուդյան Արաբիայից ստացած առաջարկների մասին
07.09.2023
2099 0

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է Սաուդյան Արաբիայի ակումբներից ստացած առաջարկների մասին:

«Առաջարկներ եղել են, սակայն 2012 թվականից իմ հիմնարար տեսլականը եղել է «Ռեալում» լինելը: Ես երջանիկ ու բավարարված եմ այստեղ, ու քանի դեռ այդպես է, չեմ դիտարկի այլ տարբերակ: 

Ես իմ էգոն մեծ առաջարկների մասին պատմություններով ուժեղացնելու կարիք չունեմ. ուղղակի ուզում եմ վայելել ամեն պահն ու ինձ համար սահմաններ չեմ դնում»,- Infinite Madrid-ի հաղորդմամբ՝ ասել է Մոդրիչը:

Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված