Լուրեր

«Ռեալի» նախկին հարձակվողը ավարտեց կարիերան
04.08.2023
1104 0

Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոբերտո Սոլդադոն խաղակոշիկները կախեց մեխից:

«Մինչ նոր հանդիպում»,- գրել է ֆուտբոլիստը սոցցանցերում:

38-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը «Լևանտեն» էր, որտեղից նա հեռացել էր այս տարվա ամռանը: Ավելի վաղ Սոլդադոն խաղացել է «Գրանադայում», «Ֆեներբախչեում», «Վիլյառեալում», «Տոտենհեմում», «Խետաֆեում», «Վալենսիայում» և «Օսասունայում»:

«Արքայական ակումբի» հետ նա 2007/08 մրցաշրջանում դարձել է Իսպանիայի չեմպիոն:

Սոլդադոն Իսպանիայի հավաքականի կազմում մասնակցել է 12 հանդիպման, դարձել 7 գոլի հեղինակ:


Ամենակարդացված