Լուրեր

Սոբոսլային տվել է իր համաձայնությունը
07.12.2020
2385 0

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն անձամբ համոզում է «Զալցբուրգի» կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլային տեղափոխվել մադրիդյան ակումբ։

Ինչպես հաղորդվում է, ֆրանսիացի մասնագետի հետ զրուցելուց հետո, նա համաձայնվել է «Ռեալ» տեղափոխությանը։

Երիտասարդ հունգարացի կիսապաշտպանի հետ զրույցում Զիդանը հավաստիացրել է ֆուտբոլիստին, որ նա թիմում մեծ դեր է ունենալու։

Նշվում է, որ «Ռեալը» պատրաստ է նրա տրանսֆերի դիմաց մոտ 25 մլն եվրո վճարել, իսկ այդ տեղափոխությունն Իսկոյին կստիպի լքել թիմը, որն արդեն իսկ նոր ակումբի փնտրտուքների մեջ է։


Ամենակարդացված