Լուրեր

Հայտնի է՝ որքան բաց կթողնի Ազարը վնասվածքի պատճառով
03.02.2021
3113 0

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարն այսօր մարզվել է ընդհանուր խմբում, սակայն մարզումային գործընթացն ավարտելուց հետո անհարմարություն է զգացել։

Goal-ի լրագրող Մարիո Կորտեգանան հայտնում է, որ բելգիացին մկանային վնասվածք ունի։ Նա 3-4 շաբաթ կբացակայի ու ՉԼ-ում կայանալիք «Ատալանտայի» դեմ խաղին նրա մասնակցությունը մեծ հարցականի տակ է։