• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Բեյլի որդին ֆուտբոլ է խաղում՝ «Ռեալի» մարզաշապիկը հագին (տեսանյութ)

Լուրեր

Բեյլի որդին ֆուտբոլ է խաղում՝ «Ռեալի» մարզաշապիկը հագին (տեսանյութ)
02.02.2023
2589 0

Ուելսի հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը, որն օրեր առաջ հայտարարել է խաղակոշիկները մեխից կախելու մասին, տեսանյութ է հրապարակել Ինստագրամում:

«Կարիերայի ավարտից հետո հանգիստ չկա»,- ուելսցին այսպես է մակագրել տեսանյութը, որում ֆուտբոլ է խաղում իր երեխաների հետ:

Հատկանշական է, որ Բեյլի որդիներից մեկը ելույթ է ունենում՝ Մադրիդի «Ռեալի» մարզաշապիկը հագին: Գարեթը չորս զավակ ունի՝ երկու տղա, երկու աղջիկ:

Հավելենք՝ Գարեթ Բեյլը Մադրիդի «Ռեալում» խաղացել է 2013-2021 թվականներին: «Արքայական ակումբի» մարզաշապիկով Բեյլն անցկացրել է 258 խաղ, խփել 106 գոլ, կատարել 67 գոլային փոխանցում: 

Բեյլի տիտղոսները «Ռեալի» հետ.

Չեմպիոնների լիգա - 5

ԱԱԱ - 4

Իսպանիայի առաջնություն - 3

Իսպանիայի Սուպերգավաթ - 3

Իսպանիայի գավաթ - 1

ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթ - 3

Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված