• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Կապելո. «Անչելոտին բոլոր ժամանակների լավագույն իտալացի մարզիչն է»

Լուրեր

Կապելո. «Անչելոտին բոլոր ժամանակների լավագույն իտալացի մարզիչն է»
08.09.2022
2692 0

Իտալացի մասնագետ, Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն հավատացած է, որ «Արքայական ակումբի» ներկայիս գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին բոլոր ժամանակների լավագույն իտալացի մարզիչն է:

«Բոլոր ժամանակների լավագույն իտալացի մարզիչն Անչելոտին է»,- Sky Sport-ի հետ զրույցում ասել է Կապելոն՝ «Պապա Կառլոյին» ավելի բարձր դասելով այնպիսի մասնագետներից, ինչպիսիք են Արիգո Սակին, Ջիովանի Տրապատոնին, Մարչելո Լիպին և հենց ինքը՝ Ֆաբիո Կապելոն:

«Ռեալն» ուղղակի ֆանտաստիկ խաղաց»,- «Սելթիկի» դեմ խաղից հետո ասել է Կապելոն:

Fenomeno, Realmadrid.am