• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Ռոման» Ձանիոլոյին ցանկանում է փոխարինել «Ռեալի» կիսապաշտպանով

Լուրեր

«Ռոման» Ձանիոլոյին ցանկանում է փոխարինել «Ռեալի» կիսապաշտպանով
15.08.2022
4632 0

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն հետաքրքրել է «Ռոմային»։

Հռոմեացիները պատրաստ են գնել իսպանացի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը, եթե կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն տեղափոխվի անգլիական ակումբներից մեկը, հայտնում է Calciomercatoweb-ը։

26-ամյա Ասենսիոն «Ռեալի» ֆուտբոլիստ է դարձել 2015 թվականի հունիսին։ «Սերուցքայինների» կազմում Մարկոն մասնակցել է 235 խաղի, խփել 49 գոլ, կատարել 24 արդյունավետ փոխանցում։ Կողմերի միջև համաձայնությունը նախատեսված է մինչև 2023 թվականը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Տոտենհեմը» կփորձի գնել «Ռոմայի» կիսապաշտպան Ձանիոլոյի տրանսֆերային իրավունքը։ Գործարքը 50 մլն եվրո է գնահատվում։