Լուրեր

ՊՍԺ-ն «Ռեալի» ֆուտբոլիստի հետ կապված ծրագրեր չունի
17.11.2020
1644 0

ՊՍԺ-ն չի ծրագրում թիմ հրավիրել Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսին, հաղորդում է Mundo Deportivo-ն՝ հղում կատարելով Le Parisien-ին։

Աղբյուրի տեղեկություններով, ՊՍԺ-ն կենտրոնացած է բյուջեի խնայման վրա, քանի որ կորոնավիրուսի համավարակի հետևանքով 120 մլն եվրոյի կորուստ ունի։
Ռամոսին թիմ հրավիրելը չի մտնում փարիզյան ակումբի ծրագրերի մեջ։ Հաղորդվում է, որ ֆինանսական լուրջ կորուստներ չունենալու դեպքում ակումբը կփորձի պահպանել Կիլիան Մբապեին, որը «Ռեալի» նպատակն է։