Լուրեր

Ռեգիլյոնը խոսել է Բեյլի մասին
11.11.2020
1877 0

«Տոտենհեմի» պաշտպան Սերխիո Ռեգիլյոնն ասել է, որ կիսապաշտպան Գարեթ Բեյլն իրեն ավելի հարմարավետ է զգում «Ռեալից» հեռանալուց հետո։

«Բանն այն է, որ հիմա իր համար ավելի հարմարավետ է, առանցքային պահը լեզուն է։ «Տոտենհեմում» նա շփվում է թիմակիցների հետ, իսկ «Ռեալում», ինձ թվում է, վախենում էր խոսելիս լեզվական սխալներ թույլ տալ։

Այդ փոփոխությունները դրական ազդեցին Բեյլի վրա։ Նա անգամ ինձ համար որոշ ֆուտբոլային տերմիններ է թարգմանում»,- ասել է նա։