• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Ռոնալդուն կանխատեսում է արել Խաբիբ - Գեյջի մենամարտի վերաբերյալ

Լուրեր

Ռոնալդուն կանխատեսում է արել Խաբիբ - Գեյջի մենամարտի վերաբերյալ
17.10.2020
2091 0

«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտից: 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին՝ Աբու Դաբիի «Մենամարտերի կղզում», գործող չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը մենամարտելու է Ջաստին Գեյջիի հետ:

«Խաբիբը կհաղթի, նա իմ եղբայրն է, իշալահ»,- ասել է պորտուգալացին Instagram-ի ուղիղ եթերի ընթացքում:

Հիշեցնենք, որ ռուս մարզիկը 28 պրոֆեսիոնալ մենամարտ է անցկացրել, որոնցից բոլորում հաղթանակ է տոնել. ամերիկացու հաշվին կա 24 մենամարտ, 22 հաղթանակ ու 2 պարտություն:

Fanat, Realmadrid.am