• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Ռեալը» ընտրություն է կատարել Պոգբայի ու Կամավինգայի միջև

Լուրեր

«Ռեալը» ընտրություն է կատարել Պոգբայի ու Կամավինգայի միջև
09.11.2020
1148 0

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ցանկանում է թիմ հրավիրել ՄՅՈՒ-ի կիսապաշտպան Պոլ Պոգբային, հաղորդում է AS-ը։

Աղբյուրի տեղեկություններով, կենտրոնն ուժեղացնելու երկրորդ տարբերակը «Ռեննի» կիսապաշտպան Էդուարդու Կամավինգան է, սակայն «սերուցքայինների» ընտրությունն ավելի փորձառու ֆրանսիացու վրա է կանգ առել։

Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա Պոգբան բոլոր մրցաշարերում մասնակցել է 11 հանդիպման, դարձել 1 գոլի ու 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։


Ամենակարդացված