Լուրեր

Նաչո. «Մրցաշրջանում մեր վատագույն խաղերից մեկն էր»
21.03.2022
3708 0

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Նաչոն մեկնաբանել է «Բարսելոնայից» կրած պարտությունը։

«Արդյունքը խոսում է ամեն ինչի մասին։ Մրցաշրջանում մեր վատագույն խաղերից մեկն էր։

Հնարավոր է՝ մենք կորցրել էինք զգոնությունը, քանի որ տեսնում էինք՝ առավելություն ունենք մրցաշարային աղյուսակում. բայց սա այն խաղը չէր, որտեղ պետք էր այս տրամադրվածությամբ խաղալ, այլ ընդհակառակը։ Մենք տխուր ենք, քանի որ կլասիկոյում պարտվելը միշտ շատ ցավալի է»,- ասել է Նաչոն։