• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • ՊՍԺ-ն անհավանական պայմանագիր է առաջարկել Մբապեին. «Ռեալը» չի կարող նույնը կրկնել

Լուրեր

ՊՍԺ-ն անհավանական պայմանագիր է առաջարկել Մբապեին. «Ռեալը» չի կարող նույնը կրկնել
08.03.2022
5560 0

ՊՍԺ-ն Կիլիան Մբապեին ակումբի պատմության ամենաթանկարժեք պայմանագիրն է առաջարկել։

The Independent-ի հաղորդմամբ՝ փարիզցիները հարձակվողին տարեկան 100 մլն եվրո աշխատավարձ են առաջարկել։

«Ռեալում» գիտեն այդ մասին, սակայն չեն կարող կրկնել այս առաջարկը։ Մադրիդցիները հույս ունեն, որ Կիլիանին կհետաքրքրի ակումբի հարուստ պատմությունն ու ապագա պոտենցիալը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն Մբապեին տարեկան 50 մլն եվրո աշխատավարձ է առաջարկել և 100 մլն եվրո հավատարմության բոնուս։