• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Ռեալը» կարևոր հայտարարությամբ հանդես կգա նոյեմբերի 2-ին

Լուրեր

«Ռեալը» կարևոր հայտարարությամբ հանդես կգա նոյեմբերի 2-ին
31.10.2023
3262 0

Մադրիդի «Ռեալը» նոյեմբերի 2-ին կհայտարարի, որ նոր պայմանագիր է կնքել բրազիլացի հարձակվող Ռոդրիգոյի հետ, հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն:

Կողմերի միջև պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2028 թվականի հունիսի 30-ը, իսկ հրաժարագինը կկազմի 1 միլիարդ եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացին մասնակցել է 16 հանդիպման, դարձել 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ 22-ամյա Ռոդրիգոն «Ռեալ» է տեղափոխվել 2019 թվականին: Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 59 հանդիպման, դարձել 19 գոլի և 11 արդյունավետ փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը 100 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:

Ըստ Cope-ի՝ առաջիկայում նոր պայմանագրեր կկնքեն նաև Կամավինգան, Վալվերդեն և Միլիտաոն:


Ամենակարդացված