• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Ռոդրիգո․ «Ինձ վիրավորող երկրպագուների դեմ դատական հայց է հարուցվել»

Լուրեր

Ռոդրիգո․ «Ինձ վիրավորող երկրպագուների դեմ դատական հայց է հարուցվել»
23.03.2024
1025 0

Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ռոդրիգոն պատմել է՝ ինչ միջոցներ է ձեռնարկել իրեն սոցցանցերում վիրավորող երկրպագուների դեմ։

«Ես բազմաթիվ արգենտինացիներից վիրավորանքներ էի ստանում սոցիալական ցանցերում (խոսքը ԱԱ–2026–ի ընտրական փուլում կայացած Արգենտինայի հավաքականի դեմ խաղի ամսին է, որում բրազիլացիները նվազագույն հաշվով պարտվել էին,– խմբ․)։ Շատ ցավալի իրավիճակ էր և ազդեցություն ունեցավ ինձ վրա։

Ես շատ տխուր էի, սակայն մենք գտանք բոլոր այն պրոֆիլները, որտեղից ինձ վիրավորում էին։ Նրանք վախեցած էին, երբ վերջին օրերին դատական հայցեր էին ստանում։ Մարդիկ մտածում են, որ սոցիալական ցանցերում կարող են գրել իրենց սրտի ուզածը»,– Ռոդրիգոյի խոսքը մեջբերում է Madrid Universal–ը։