• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Ամենախիստ մրցավարը այս մրցաշրջանում «Ռեալի» մասնակցությամբ խաղերում

Լուրեր

Ամենախիստ մրցավարը այս մրցաշրջանում «Ռեալի» մասնակցությամբ խաղերում
01.03.2022
2129 0

«Ռեալը» հազիվ թե ցանկանա, որ իր մասնակցությամբ հադիպումները սպասարկի իսպանացի մրցավար Խոսե Մարիա Սանչես Մարտինեսը։

Մարտինեսը 11 դեղին քարտ է ցույց տվել «սերուցքայինների» ֆուտբոլիստներին՝ վերջին 4 խաղերում։

38-ամյա մրցավարը սպասարկել է «Վիլյառեալի», «Բարսելոնայի», «Սևիլիայի» ու «Սելտայի» դեմ խաղերը, որտեղ «արքայական» ակումբը չի կարողացել հաղթել միայն մեկում՝ «Վիլյառեալի» դեմ խաղում, որն ավարտվել է 1-1 հաշվով։

Լավն նորությունն այն է, որ «Ռեալի» ոչ մի ֆուտբոլիստ չի հեռացվել խաղադաշտից այս մրցաշրջանում, բայց եթե երբևէ դա տեղի ունենա՝ Մարտինեսը, վստահաբար, կլինի այն մրցավարը, որը դա կանի։


Ամենակարդացված