• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Opta. Մեսսիի՝ վերջին 45 տուգանային հարվածից ընդամենը 1-ն է պսակվել հաջողությամբ

Լուրեր

Opta. Մեսսիի՝ վերջին 45 տուգանային հարվածից ընդամենը 1-ն է պսակվել հաջողությամբ
31.10.2020
1904 0

Լա լիգայի 8-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվեց «Ալավեսին»: Խաղն ավարտվեց 1:1 հաշվով:

Իր հերթական գոլը խփելու լավ հնարավորություն ուներ Լիոնել Մեսսին, սակայն արգենտինացու՝ տուգանայինից կատարած հարվածից հետո գնդակը, դիպչելով մրցակցի ոտքին, դուրս եկավ խաղադաշտի սահմաններից:

Ինչպես հաղորդում է Opta-ն, վերջին 41 խաղում «կապտանռնագույնների» առաջատարը  տուգանային հարվածի 45 փորձ է կատարել, որոնցից ընդամենը մեկն է պսակվել հաջողությամբ («Օսասունայի» դեմ՝ հուլիսին կայացած խաղում (1:2)):

Մինչ այդ 33-ամյա ֆուտբոլիստը տուգանային հարվածների իրացման բավականին հաջող շարք ուներ. նրա կատարած 12 փորձից 4-ը արդյունավետ էին եղել:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված