• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Նախկին մրցավարները՝ Մանսանոյի կայացրած որոշման մասին

Լուրեր

Նախկին մրցավարները՝ Մանսանոյի կայացրած որոշման մասին
02.03.2024
4579 0

Իսպանիայի առաջնության 27–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Վալենսիային»։ Հանդիպումն ավարտվեց 2–2 հաշվով։

90+9–րդ րոպեին մադրիդցիների կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը գոլ խփեց, սակայն գլխավոր մրցավար Խեսուս Խիլ Մանսոնան չհաշվեց այն՝ խաղի ավարտը ազդարարելով բառացիորեն վայրկյաններ առաջ։

Դրանից հետո «Ռեալի» ֆուտբոլիստները նետվեցին մրցավարի ուղղությամբ և վիճաբանության համար կարմիր քարտ ստացավ Ջուդ Բելինգեմը։

Նախկին մրցավարներ Էստրադա Ֆերնանդեսն ու Իտուրալդե Գոնսալեսը հայտարարել են, որ Մանսանոն սխալվել է․

«Եթե գնդակն արդեն օդում է՝ չի կարելի սուլել։ Մանսոն պետք է սուլեր Բրահիմի փոխանցումից առաջ»։