Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանիել Սեբալյոսն այս ամառ չի տեղափոխվի «Մարսել», հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ բանակցությունները վերջնական փուլում էին, սակայն գործարքը տապալվեց, քանի որ իսպանացի կիսապաշտպանը մտափոխվեց։
Սեբալյոսը ցանկանում է վերադառնալ «Բետիս», սակայն, ամենայն հավանականությամբ, կմնա «Ռեալում», քանի որ «Բետիսը» չի կարող բավարարել ֆուտբոլիստի ֆինանսական պահանջները։
2024/25 մրցաշրջանում 28–ամյա ֆուտբոլիստը «Ռեալում» խաղադաշտ է մտել 44 անգամ և կատարել 1 գոլային փոխանցում։